Համեղ Ռագու կաղամբով և կարտոֆիլով, սա պատրաստվում է գրեթե ակնթարթորեն:
Դրա համար նախատեսված մթերքներն ամենամատչելիներից են, իսկ արդյունքում ստացվում է հագեցնող և շատ բուրավետ ուտեստ։
Եթե նրբերշիկի փոոխարեն վերցնեք խաշած միս, ավելի լավ կլինի:

Ռագու կաղամբով և կարտոֆիլով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Միջին չափի կաղամբ 1 հատ
_Սոխ 1 հատ
_Խոշոր կարտոֆիլ 4 հատ
_Նրբերշիկ 4-5 հատ
_Հալած կարագ՝ ըստ ճաշակի
_Աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի


Ռագու կաղամբով և կարտոֆիլով. Պատրաստման եղանակը
_Կաղամբը կտրատել 1,5–2 սմ լայնությամբ շերտերով՝ հանելով կոթունը։
_Այնուհետև բաժանել չորս մասի և կտրատել 1,5–2 սմ երկարությամբ կտորներով։
_Մաքրել սոխը և կարտոֆիլը, սոխը կտրատել օղակներներով, կարտոֆիլը՝ 2 սմ կողմերով խորանարդներով։
_Խորը հաստ հատակով տապակի մեջ 5 րոպե տապակել սոխը կարագով։
_Ավելացնել կարտոֆիլը, տապակել ևս 5 րոպե։
_Լցնել կաղամբը, խառնել, համեմել պղպեղով, աղով և եփել թույլ կրակի վրա, ծածկված, մինչև կաղամբն ու կարտոֆիլը փափկի, մոտ 20 րոպե։
_Նրբերշիկները կտրատել 2 սմ երկարությամբ կտորներով և պատրաստ լինելու 5-7 րոպե առաջ, լցնել կաթսայի մեջ և խառնել։


Մատուցել շատ տաք վիճակում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Օջախուրի Խոզի մսով







