Սնկով ապուր. Սերուցքային համով նուրբ ու թեթև ուտեստ

Սնկով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Սնկով ապուրները հատկապես սիրում են բոլոր սնկի սիրահարները. այս առաջին ճաշատեսակը շատ բուրավետ և հագեցնող է ստացվում, նույնիսկ եթե եփում եք ոչ թե մսի, այլ բանջարեղենի արգանակի հիման վրա կամ պարզապես օգտագործում եք միայն սունկ։

Սնկով ապուր

Սնկով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շամպինիոններ 300 գր

_Կարտոֆիլ 4 հատ

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Քաղցր պղպեղի կեսը

_Հալած սերուցքային կամ այլ պանիր ըստ ճաշակի 200 գր

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Սնկով ապուր

Սնկով ապուր. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը կտրատել խորանարդներով, սոխը մանր կտրատել։

_Քաղցր պղպեղը նույնպես մանր կտրատել, քերել գազարը՝ խոշոր քերիչով։

_Սունկը կտրատել ցանկացած ձևի և չափի։

_Բուսական յուղով տապակել սոխը, գազարն ու քաղցր պղպեղը։

_Բանջարեղենի մեջ ավելացնել սունկը, խառնել և տապակել 3 րոպե։

_Լցնել կարտոֆիլը, ավելացնել ջուրը, աղը և եփել այնքան, մինչև կարտոֆիլը պատրաստ լինի։

_Երբ եփման ավարտին մի քանի րոպե է մնացել, մեջը լցնել սունկն ու կանաչիները, հալած պանրի կտորները, խառնել ու համեմել աղով, պղպեղով և մի քանի րոպե եփել ապուրը եռալուց հետո։

_Սերուցքային պանիրը կարող եք փոխարինել ցանկացած այլ հալած պանրով, ավելացնել ձեր սիրած համեմունքներն ու անուշաբույր կանաչիները։

Սնկով ապուր

Համեղ ապուրը կարելի է մատուցել թթվասերով և սպիտակ կրեկերներով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ժուլիեն սնկով և հավի մսով

Խնդրում ենք Գնահատեք