Սնկով ապուր. Չնայած որ ուտեստը պատրաստվում է առանց մսի արդյունքը բավական գոհացուցիչ է

Սնկով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Թեթև և բուրավետ սնկով ապուր պատրաստեք, որպես առաջին ճաշատեսակի լավագույն տարբերակներից մեկը։ Եթե դեռ չեք պատրաստել նման ապուր, ապա պետք  է սկսել դա անել: Իսկ այսօրվա բաղադրատոմսը կօգնի ձեզ, քանի որ այն ամենահեշտն է ու ամենապարզը։

Ցանկության դեպքում, իհարկե, կարող եք օգտագործել մսի արգանակ։ Սունկը հարմար է ցանկացած ձևով՝ թարմ, սառեցված կամ չորացրած։ Իդեալական է անտառային սունկ վերցնել, բայց շամպինիոններով ապուրը նույնպես համեղ կլինի։ Դուք կարող եք պատրաստել ձեր սեփական արիշտա: Նման ապուրը կարելի է ներառել գրեթե ցանկացած դիետայի մենյուում, ինչպես նաև պատրաստել այն ծոմի շրջանում։

Սնկով ապուր
Սնկով ապուր. Բաղադրիչներ

_Կարտոֆիլ 3 հատ

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Լապշա 60 գ

_Սունկ 150 գ

_Ջուր 1,5լ

_Արևածաղկի ձեթ 45 գ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Սնկով ապուր Սնկով ապուր
Սնկով ապուր. Պատրաստման եղանակը

_Մաքրած կարտոֆիլը կտրատել փոքր կտորներով, լվանալ: Լցնել մաքուր ջրի մեջ և դնել կրակի վրա։

_Սոխը մանր կտրատել, գազարը քերել։ Տապակի մեջ տաքացնել փոքր քանակությամբ ձեթ և տապակել պատրաստի բանջարեղենը, մոտ 10 րոպե։

_Մաքրել և մանր կտրատել սունկը (եթե սունկը փոքր է, ուրեմն պետք չէ)։ Լցնել դրանք նախապես տաքացրած յուղով տապակի մեջ և եփել միջին կրակի վրա մինչև եփվեն։

_Կարտոֆիլը եռալուց մոտ 15 րոպե հետո կաթսայի մեջ ավելացնել սոխը, գազարն ու սունկը։

_Երբ ապուրը նորից եռա, ավելացնել արիշտան:

_Խառնել, աղ, պղպեղ անել և եփել ամբողջը միասին 20 րոպե:

_Մատուցելուց առաջ ապուրի վրա շաղ տալ մանր կտրատած կանաչիներ։

Սնկով ապուր

Օգտագործելով սունկը խոհարարության մեջ, դուք կարող եք բազմազանեցնել ձեր սովորական սննդակարգը:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ավելուկով ապուր

Խնդրում ենք Գնահատեք