Սնկով ապուր. Համեղ թեթև սերուցքային ուտեստ

Սնկով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Սունկը շատ ներդաշնակորեն համադրվում է թթվասերի և սերուցքի հետ, իսկ սնկով ապուրի մեջ այն ուղղակի զարմանալիորեն համադրվում է։

Սնկով ապուր

Սնկով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շամպինիոններ 200 գր

_Կարտոֆիլ 2 հատ

_Գազար 1 հատ

_Սոխ 1 հատ

_Սերուցք կամ կաթ 100 գր

_Հալած պանիր 1 հատ

_Սամիթ 1 փունջ

_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Սունկը կարագով

Սնկով ապուր. Պատրաստման եղանակը

_Կրակի վրա դնել 2 լիտր ջրով կաթսա։

_Կարտոֆիլն ու գազարը մաքել, կարտոֆիլը խորանարդներով կտրատել, կամ ինչպես սովորաբար կտարտում եք ապուրի համար։

_Կարտոֆիլը լցնել եռացող ջրի մեջ և եփել մոտ 10 րոպե՝ նվազեցնելով կրակը։

_Քերել գազարը խոշոր քերիչով, կտրատել սոխը խորանարդներով:

_Սունկը մաքրել, լվանալ ու կտրատել։

_Ի դեպ, սունկը կարող եք վերցնել ըստ ձեր ճաշակի։

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել սոխն ու գազարը, 5 րոպե հետո ավելացնել սունկը, զանգվածը խառնել և եփել 5 րոպե։

_Բանջարեղենն ու սունկը լցնել կաթսայի մեջ, ապուրը եփել 7 րոպե։

_Հալած պանիրը կտրատել խորանարդիկներով և ավելացնել ապուրի մեջ: Զանգվածը խառնել, մինչև պանիրը հալվի։

_Ձեզ պետք կգա մոտ 5-8 րոպե, դրանից հետո կաթսայի մեջ լցնել սերուցքը կամ կաթը, ի դեպ, կարող եք լցնել պանրի հետ միաժամանակ:

_Ապուրին աղ և պղպեղ անել ըստ ճաշակի, ավելացնել սամիթը և եփել ևս 3 րոպե։

_Սխտորով չորահացերը կարելի է մատուցել ապուրի հետ: Դրա համար ցանկացած հացի կտորները տապակել բուսայուղի մեջ, դնել թղթե սրբիչի վրա։

_Սխտորը ճզմել, հացերի հետ լցնել տոպրակի մեջ և լավ թափահարել՝ չորահացերը պատրաստ են։

Սնկով ապուր

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ժուլիեն սնկով և հավի մսով

Խնդրում ենք Գնահատեք