Սնկով Թավշյա ապուր. Սա հենց այն դեպքն է, երբ անսովոր մթերքներով ստանում ենք չքնաղահամ կերակուր

Սնկով Թավշյա ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Սնկով Թավշյա ապուր. Սա հենց այն դեպքն է, երբ անսովոր մթերքներով ստանում ենք չքնաղահամ կերակուր

Իմ սառնարանում միշտ սունկ կա: Ի վերջո, նման ունիվերսալ մթերքը կարելի է ավելացնել ապուրի, աղցանի, կարկանդակի և խավարտների մեջ: Այս բաղադրիչն ուտեստին տալիս է հատուկ բույր և անհավատալի համ: Շամպինիոնի, յուղասնկերի, ագարիկոնների և փոքրիկ սպիտակ սնկերի սիրահարների համար ներկայացնում եմ, թե ինչպես պատրաստել սնկով անզուգական ապուր:

Դուք կզարմանաք այս անսովոր ապուրը պատրաստելու բաղադրիչների ցանկը կարդալուց հետո: Թվում է, թե որոշ մթերքներ պարզապես հնարավոր չէ համատեղել: Բայց, փորձեք և կհամոզվեք, որ այդյունքում ստացվում է թավշյա ապուր, չափավոր կծու և աննկարագրելի համեղ:

Սնկով Թավշյա ապուր

Սնկով Թավշյա ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Շիտակե սունկ 50 գ
  • Շամպինիոն 100 գ
  • Սոյայի սոուս 100 մլ
  • Գազար 1 հատ
  • Սոխ 1 հատ
  • Կարտոֆիլ 2 հատ
  • Ծովաբողկի արմատ 1 ճաշի գդալ
  • Աղ 1 պտղունց
  • Կանաչ սոխ 0,5 փունջ
  • Կոկոսի կաթ 150 մլ

Սնկով Թավշյա ապուր

Սնկով Թավշյա ապուր

Սնկով Թավշյա ապուր

Սնկով Թավշյա ապուր. Պատրաստման եղանակ

  1. Չորացրած շիտակե սունկը 2 ժամ թրջեք 300 մլ եռման ջրում: Ապա հեղուկը մառլյայով քամել կաթսայի մեջ, ավելացնել ևս 1 լ ջուր: Ավելացնել նաև սոյայի սոուս և կաթսայի հեղուկը եռացնել:
  2. Կտրել շիտակե սունկը կիսով չափ և ավելացնել արգանակի մեջ: Սունկը, սոխը և կարտոֆիլը կտրել խորանարդներով, իսկ գազարը` կես օղակներով:
  3. Բաղադրությունը տեղափոխել ապուրի մեջ և եփեք ևս 30 րոպե:
  4. Ավելացնել ծովաբողկ, աղ, կտրատած կանաչ սոխ և կոկոսի կաթ և լավ խառնել:

Սնկով Թավշյա ապուր

Սնկով Թավշյա ապուրը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավով ապուր

Խնդրում ենք Գնահատեք