Սնկով և հավով ապուր. Անուշաբույր, դյուրամարս ուտեստ

Սնկով և հավով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Թվում է, թե դա նույն դասական սնկով և հավով ապուրն է՝ վերմիշել հավի արգանակի մեջ, բայց ոչ, նույնը չէ:

Ուտեստի համը ոչ այնքան սովորական և ավելի հետաքրքիր կլինի, եթե բանջարեղենին ավելացնեք դդմիկ, իսկ ավանդական համեմունքներից և կանաչիներից բացի՝ ավելացնեք մեխակ։

Սնկով և հավով ապուր

Սնկով և հավով ապուր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավ 0,5 հատ

_Մաղադանոս՝ ըստ ճաշակի

_Սխտոր 3 պճեղ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Դդմիկ 0,5 հատ

_Կանաչ սոխ 0,5 փունջ

_Սունկ 300 գր

_Դափնու տերև

_Սև պղպեղ 3-4 հատիկ

_Կարագ 1 ճաշի գդալ

_Մեխակ 1 հատ

_Վերմիշել 200 գր

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Գազար 2 հատ

_Սոխ՝ ըստ ճաշակի

Հավի կրծքամիս

Սնկով և հավով ապուր. Պատրաստման եղանակը

_Հավի միսը լվանալ, դնել կաթսայի մեջ, լցնել 2 լիտր ջուր։ Կաթսան ուժեղ կրակի վրա դնել, թողնել ջուրը եռա, փրփուրը գդալով հեռացնել։

_Չոր տաք տապակի մեջ 4 րոպե տապակել սոխը, գազարն ու սխտորի պճեղը, ապա ավելացնել արգանակը և եփել 30 րոպե, երբ մնա 10 րոպե՝ ավելացնել դափնու տերևը, սև պղպեղի հատիկները, համեմել աղով:

_Հավի միսը հանել արգանակից, թողնել սառչի և մանր կտրատել, քամել արգանակը։

_Մաքրել սունկը, մանրակրկիտ լվանալ, վրան լցնել եռման ջուր և թողնել 10 րոպե, որից հետո ջուրը քամել։

_Սունկը տեղափոխել առանձին կաթսայի մեջ, ավելացնել 1 բաժակ ջուր և եփել միջին կրակի վրա 20 րոպե։

_Մնացած գազարն ու դդմիկը կտրատել, սոխը կիսաօղակներով կտրատել։

_Կանաչիները լվանալ, չորացնել մանր կտրատել, սխտորը նույնպես մանրացնել։

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, դրա մեջ տապակել սոխն ու գազարը 3 րոպե, ավելացնել սխտորը և տապակել ևս 1 րոպե։

_Լցնել սունկը, տապակած բանջարեղենը և դդմիկը՝ քամած հավի արգանակի մեջ։ Եփել 5 րոպե, ավելացնել կանաչիները և եփել ևս 2 րոպե։

_Վերմիշելն առանձին եփել եռացող, աղ արած ջրի մեջ 3 րոպե, լցնել քամոցի մեջ և ավելացնել ապուրին։

_Ապուրի մեջ լցնել կարագ, համեմել ըստ ճաշակի։

_Ապուրի կաթսան վերցնել կրակից, ծածկել և թողնել մնա 10 րոպե։

Սնկով և հավով ապուր

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով կրեմ ապուր

Խնդրում ենք Գնահատեք