Պատրաստեք տապակած շամպինիոններ, եթե նախընտրում եք բանջարեղենով և սնկով նախուտեստներ:
Ամենից շատ ինձ դուր է գալիս սխտորի սոուսի մեջ տապակված, չափավոր կծու սունկը:
Սխտորի սոուսի մեջ կծու և անուշաբույր սունկը գերազանց նախուտեստ է ճաշի սեղանի համար: Իհարկե, այս ուտեստի սոուսը լավագույնս պատրաստվում է տնական մայոնեզի հիման վրա, որի պատրաստման եղանակը կարող եք գտնել հետևյալ հղմամբ:
Տապակած շամպինիոններ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շամպինիոն 600 գ
_Սոխ 100 գ
_Կարագ 100 գ
_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
_Իտալական համեմունքներ 2 ճաշի գդալ
_Պղպեղ 1 թեյի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
_Սև պղպեղ (աղացած) 1 թեյի գդալ
_Թթվասեր 180 գ
_Մայոնեզ 2 ճաշի գդալ
_Սխտոր 3 պճեղ


Տապակած շամպինիոններ. Պատրաստման եղանակը
_Լվանալ և չորացնել շամպինիոնները: Հեռացնել դրանց ոտիկները: Խառնելով տապակել դրանք մինչև կարմրելը՝ տաք յուղի մեջ: 10 րոպե ցածր ջերմության վրա տապակելը բավական կլինի:
_Հետո լցնել փոքր խորանարդներով կտրատված սոխը, պղպեղը, 1 ճաշի գդալ իտալական համեմունքներ, 0.5 թեյի գդալ աղ և աղացած պղպեղ:
_Խառնել և եփել ևս 10 րոպե ցածր կրակի վրա: Այդ ընթացքում պատրաստել սոուսը:
_Մի ամանի մեջ թթվասերն ու ճզմած սխտորը խառնել:
_Դրան ավելացնել 1 թեյի գդալ համեմունքներ, 0.5 թեյի գդալ աղ, մայոնեզ և խառնել:
_10 րոպե անց կարագով տապակված սնկով տապակի մեջ ավելացնել: Խառնել, եփել ևս 5 րոպե դանդաղ կրակի վրա:
_Պատրաստի սունկը մատուցել տաք վիճակում:

Տապակած շամպինիոնները պատրաստ են:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ժյուլիեն սնկով և հավի մսով








