Տավարի միս սոուսով. Ճաշի նրբահամ ուտեստ

Տավարի միս սոուսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տավարի միս սոուսով. Ճաշի նրբահամ ուտեստ

Տավարի մսի պատրաստումը շատ մանրակրկիտ գործ է: Ճարպի քիչ քանակի պատճառով միսը հաճախ չորանում է: Տավարի միսը քնքուշ և անուշաբույր դարձնելու համար առաջարկում ենք թխել այն ջեռոցում՝ թանձր սոուսով:

Մանանեխ-թթվասերային սոուսով տավարի միսը պատրաստելու համար շատ ժամանակ է պահանջվում, բայց գործընթացն ինքնին անչափտ պարզ է: Պարզապես խառնեք պահանջվող բաղադրիչները, իսկ հետո մնում է ջեռոցում պատրաստվելուն սպասել:

Տավարի միս սոուսով

Տավարի միս սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Տավարի միս 500 գ
  • Սոխ 2 հատ
  • Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ
  • Կարագ 1 ճաշի գդալ
  • Ցորենի ալյուր 1 թեյի գդալ
  • Թթվասեր 120 մլ
  • Մանանեխ 1 թեյի գդալ
  • Աղ `ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Տավարի միս սոուսով

Տավարի միս սոուսով

Տավարի միս սոուսով. Պատրաստման եղանակը

  1. Մանրացնել տավարի միսը և սոխը, ավելացնել համեմունքներ և արևածաղկի ձեթ, խառնել:
  2. Միսը տեղափոխել յուղած տապակի մեջ: Ծածկել փայլաթիթեղով և եփել ջեռոցում 2 ժամ 180 աստիճանով:
  3. Թթվասերը խառնել ալյուրի, մանանեխի, աղի և պղպեղի հետ, մինչև համասեռ զանգված ստացվի:
  4. Պատրաստի տավարի մսին ավելացնել սոուսը և խառնել այն հյութով, որն անջատվել է:
  5. Եփել միսը ևս 30 րոպե:

Տավարի միս սոուսով

Այս անհավատալիորեն համեղ տավարի մսին արժե սպասել: Դուք կվայելեք յուրաքանչյուր պատառը: Իսկ մանանեխը կերակուրին հատուկ նրբություն կհաղորդի:

Տավարի միսը սոուսով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սպագետտի Բոլոնեզ սոուսով

Խնդրում ենք Գնահատեք