Շատ նրբահամ Կրեմ ապուր հավի մսով և բանջարեղենով

ԱՊՈՒՐՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք շատ նրբահամ կրեմ ապուր հավի մսով և բանջարեղենով, որը նորովի իր մատուցման մեջ և շատ նուրբ համ ունի։

ապուր հավի մսով և բանջարեղենով

Ապուր հավի մսով և բանջարեղենով․ Բաղադրատոմս

  • Սոխ — 1 գլուխ
  • Գազար — 1 հատ
  • Կարտոֆիլ —  2 հատ
  • Հավի կրծքամիս — 250 գր․
  • Քաղցր պղպեղ — 1 հատ
  • Կարագ — 50 գր․
  • Ձիթայուղ

Ապուր հավի մսով և բանջարեղենով․ Պատրաստման եղանակ

  • Գազօջախին դրված կաթսայի մեջ ձիթայուղ լցնել և սոխը խոշոր կտրատված լցնել վրան, բոլոր բանջարեղենը խոշոր ենք կտրատում, քանի-որ վերջում հարելու ենք,
  • Գազարը նույնպես խոշոր կտրատված ավելացնել,
  • Այնուհետև կարտոֆիլը,

ապուր հավի մսով և բանջարեղենով

  • Խաշած և մանրացված հավի կրծքամիսն ենք ավելացնում և կտրատված քաղցր պղպեղը,
  • Աղ ենք անում և խառնելով տապակում մոտ 5 րոպե,
  • Հավի արգանակ ենք ավելացնում և մոտ 15 րոպե եփում,
  • Եփվելուց հետո էլեկտրական հարիչով հարում ենք և դարձնում կրեմանման զանգված,
  • Տաք վիճակում ավելացնում կարագ և մատուցում գեղեցիկ ափսեով տաք վիճակում։

Բարի ախորժակ։

Կրեմ ապուր հավի մսով և բանջարեղենով․ Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք