Վարունգը թափանցիկ մարինադով. Համեղ ու օգտակար պահածո ձմեռվա համար

Վարունգը թափանցիկ մարինադով Պահածոներ

Ես ուզում եմ այսօր ձեզ ասել, թե ինչպես կարելի է պատրաստել Վարունգը թափանցիկ մարինադով ձմռան համար:

Նման վարունգները խրթխրթան են, նույնիսկ կարծես՝ թարմ: Այս վարունգները երբեք չեն փափկում, իսկ մարինադը չի պղտորվում: Փորձված բաղադրատոմս է, պահպանեք:

Վարունգը թափանցիկ մարինադով

Վարունգը թափանցիկ մարինադով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_սամիթի հովանոցներ

_ծովաբողկի տերև

_սխտոր 2-3 մեխակ յուրաքանչյուր 1 լիտր բանկայի համար

_վարունգ

_բուլղարական պղպեղ

1 լիտր ջրի համար

_2 ճաշի գդալ աղ

_1 ճաշի գդալ շաքար

_Քացախի էսենցիա 70%-ոց՝ 3 լիտր բանկայի համար 1 ճաշի գդալ, մեկ լիտր բանկայի համար` 1 թեյի գդալ

Վարունգը թափանցիկ մարինադով

Վարունգը թափանցիկ մարինադով. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Կանաչիները բանկաների մեջ դնելուց առաջ լավ լվացեք և կտրատեք, վրան լցրեք եռման ջուր, թող 5 րոպե մնա այս ջրի մեջ: Ավելի լավ է շատ կանաչիներ վերցնել: Մաքրել սխտորը:

_Լվանալ վարունգը, եթե թարմ քաղված է, հարկավոր չէ թրջել: Իսկ, եթե շուկայում է գնվել, անպայման 5-6 ժամ թրմեք ջրի մեջ:

_Անպայման ստերիլիզացրեք բանկաները:

_Բանկայի մեջ ավելացնել կտորներով կտրատած սխտորը:

_Կանաչիների վրա լցված եռացրած ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուր այնքան, որքան անհրաժեշտ է մարինադ պատրաստելու համար:

_Դնել կանաչիները բանկաների մեջ և վարունգները շարել հնարավորինս սերտ:

_Մարինադի ջրի մեջ ավելացնել աղը և շաքարը, ինչպես նշված է բաղադրիչներում՝ մեկ լիտր ջրի համար:

_Բանկայի մեջ եղած դատարկություններում, որտեղ վարունգները չեն տեղավորվում, ավելացրեք բուլղարական պղպեղի շերտեր:

_Մարինադը եռացրեք և լցրեք վարունգի վրա, բանկաները ծածկեք կափարիչներով և թողեք մնա 10 րոպե, ապա քամեք մարինադը և կրկին եռացրեք:

_Լցնել մարինադը վարունգի վրա, ավելացնել քացախի էսենցիան ուղղակի բանկայի մեջ և անմիջապես փակել կափարիչները:

_Բանկաները շրջեք կափարիչների վրա և փաթեթավորած թողեք այնքան ժամանակ, մինչև ամբողջովին սառչեն:

Վարունգը թափանցիկ մարինադով

Բանկաները կարող եք պահել մութ տեղում:

Հաջողություն բոլորին:

Տեսանյութ

Խառը թթու

Խնդրում ենք Գնահատեք