Ընկույզով տորթ բեզեով. Եթե պատրաստ եք ամեն ինչի՝ ցնցող արդյունքի համար Կրանց անունով այս աղանդերը նրանց համար է, ովքեր ունեն լավ տրամադրություն և հաճելի ուտեստ պատրաստելու ցանկություն: Ահա իսկական խոհարարական հաճույքի բաղադրատոմսը: Եթե փորձառու տնային տնտեսուհի եք, ​​սիրում եք փխրուն խմորեղեն, ապա Կրանց տորթը ընկույզով հենց ձեզ համար է: Փափուկ խմորի շերտերի, կարամելի սոուսի, կրեմի համադրությունը զարմանալի է իր համային խորության մեջ, և եթերային բեզեն պարզապես հալվում է բերանում: Կրանցն իսկական խոհարարական մարտահրավեր է: Ընկույզով տորթ բեզեով. Անհրաժեշտ բաղադրիչները Ձու 12 հատ Շաքար 700 գ Ցորենի ալյուր 120 գ Կարագ 270 գ Կաթ 400 մլ Ընկույզ 170 գ Արևածաղկի ձեթ 1 գ Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ Վանիլային շաքար 30 գ Փխրեցուցիչ 15 գ Ընկույզով տորթ բեզեով. Պատրաստման եղանակը Խմորի շորտի համար 8 ձվի սպիտակուց հարել, ավելացնել 100 գ շաքար այդ խառնուրդին և շարունակել հարել: Շաքարը քիչ քիչ ավելացնել: Սկսեք դեղնուցները մեկ առ մեկ ավելացնել սպիտակուցային խառնուրդին: Յուրաքանչյուրից հետո խառնուրդը հարել, մինչև հարթ զանգվածը ստացվի: Առանձին ամանի մեջ խառնել 80 գ ալյուր, փխրեցուցիչ և 100 գ աղացած ընկույզ: Խառնել ձվի և ալյուրի խառնուրդը նրբորեն, որպեսզի սպիտակուցները չնստեն: Խմորը լցնել յուղաթղթով ծածկված 25 X 30 սմ տապակի վրա, շերտը հարթեցնել և թխել 180 ° C ջերմաստիճանում 25 րոպե: Հովացված խմորը մեջտեղից հորիզոնական կտրել 2 հավասար մասերի: Մի մասը տեղափոխել մատուցման սկուտեղի մեջ: Կարամելի սոուսի համար 200 գ շաքարավազ հալեցնել փոքր կաթսայի մեջ միջին կրակի վրա: Երբ օշարակը կարամելացվի, կաթսան հանել կրակից: 50 գ կարագ ավելացնել կարամելի խառնուրդին և հարել, մինչև որ հարթ զանգված դառնա, այնուհետև կարամելի սոուսը քսել ընկույզով խմորի շերտի վրա՝ բահիկով հավասարապես տարածել ամբողջ տորթի վրա: Կրեմի համար հարեք 200 գ շաքար, վանիլային շաքար, 4 ձվի դեղնուց: 100 մլ սառը կաթ ավելացնել խառնուրդին և մանրակրկիտ խառնել: Ավելացնել 40 գ ալյուր և հարել: Կրեմի խառնուրդը լցնել կաթսայի մեջ, ավելացնել 300 մլ կաթ: Կրեմը եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով, մինչև կրեմը թանձրանա: Երբ կրեմը թանձրանա, ծածկել այն սննդի թաղանթով և սառեցնել: Հարել սառեցված կրեմը, ավելացնել 220 գ կարագ և լավ հարել: Կրեմի կեսը քսել կարամելի սոուս քսված խմորի վրա: Կրեմը տարածել բահիկով: Ծածկել խմորի մյուս կեսով և վրան քսել մնացած կրեմը: Բեզեի համար հարել 4 ձվի սպիտակուց, խառնուրդին աստիճանաբար ավելացնել 220 գ շաքարավազ և կիտրոնի հյութ, խառնուրդը դնել ջրային բաղնիքի վրա և եփել բեզեն թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով հարել, մինչև որ թանձրանա: Լցնել բեզեն կրեմի շերտի վրա և տարածել տորթի ամբողջ մակերևույթի վրա: Ընկույզով պրալինեի համար 80 գ շաքարավազը հալեցնել կաթսայի մեջ միջին կրակի վրա, խառնուրդին ավելացնել 70 գ աղացած ընկույզ և խառնել: Ընկույզով խառնուրդը տեղափոխել յուղած տապակի վրա և հավասարապես տարածել: Թող այն սառի և ամրանա: Ստացված կարամելը կոտրատել մուրճով և այդ փշուրներով զարդարել տորթը: Տորթը դնել սառնարանում 4 ժամ կամ ամբողջ գիշեր` լավ ներծծվելու համար: Թխվածքը կարող եք մատուցել հարմար չափով կտրատելով: Ընկույզով տորթ բեզեով պատրաստ է: Բարի ախորժակ Տեսանյութ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ
Ընկույզով տորթ բեզեով. Եթե պատրաստ եք ամեն ինչի՝ ցնցող արդյունքի համար
0589
Ընկույզով տորթ բեզեով. Եթե պատրաստ եք ամեն ինչի՝ ցնցող արդյունքի համար Կրանց անունով այս Ընկույզով տորթը
Հավը գինու մեջ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ
Հավը գինու մեջ. Լեգենդար ֆրանսիական ուտեստ Կոկովան
0213
Հավը գինու մեջ. Լեգենդար ֆրանսիական ուտեստ Կոկովան «Յուրաքանչյուր կաթսայում մեկական հավ». ասաց Ֆրանսիայի
Հնդկահավը դդումով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ
Հնդկահավը դդումով. Այս տապական նրբահամ է ու արագ հագեցնող
068
Հնդկահավը դդումով. Այս տապական նրբահամ է ու արագ հագեցնող Դդումը խոհարարության մեջ «հարմարվող» բանջարեղեն է.
Աղցան Կեսար ԱՂՑԱՆՆԵՐ
Աղցան Կայսր. Արագ, թեթև նախաճաշ
0555
Աղցան Կայսր. Արագ, թեթև նախաճաշ Մենք պարբերաբար առաջարկում ենք պատրաստել նոր բաղադրատոմսերով ուտեստներ
Խնձորով ամերիկյան կարկանդակ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ
Խնձորով ամերիկյան կարկանդակ.  Թղթով թխված խմորեղեն
077
Խնձորով ամերիկյան կարկանդակ.  Թղթով թխված խմորեղեն Պատկերացրեք ձեր երազանքների խնձորով կարկանդակը: Եթե
Կաղամբով կոտլետներ ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ
Կաղամբով կոտլետներ ջեռոցում. Ստացվում է հրաշալի ուտեստ ճաշի համար
0138
Կաղամբով կոտլետներ ջեռոցում. Ստացվում է հրաշալի ուտեստ ճաշի համար Փորձառու տնային տնտեսուհիները գիտեն
Հավի լյարդով Դրոբ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ
Հավի լյարդով Դրոբ. Համեղ ջեռեփուկ մատչելի մթերքներից
051
Հավի լյարդով Դրոբ. Համեղ ջեռեփուկ մատչելի մթերքներից Այն, ինչ այսօրնառաջարկում ենք՝ ռումինական ավանդական
Կաթնաշոռով խմորեղեն ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ
Կաթնաշոռով խմորեղեն. Համեղ թխվածք առանց խմորիչի  
0863
Կաթնաշոռով խմորեղեն. Համեղ թխվածք առանց խմորիչի Կաթնաշոռով թխվածքը աշխատավայրում իմ ամենասիրած նախուտեստն
Տավարի միս սոուսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ
Տավարի միս սոուսով. Ճաշի նրբահամ ուտեստ
0324
Տավարի միս սոուսով. Ճաշի նրբահամ ուտեստ Տավարի մսի պատրաստումը շատ մանրակրկիտ գործ է: Ճարպի քիչ քանակի
Աղցան ֆրանսիական համբույր ԱՂՑԱՆՆԵՐ
Աղցան Ֆրանսիական համբույր. Ամենառոմանտիկ համով նախուտեստը
0963
Աղցան Ֆրանսիական համբույր. Ամենառոմանտիկ համով նախուտեստը Միգուցե դուք երբեք չեք եղել Ֆրանսիայում, բայց